Մարտի 15-ից բոլոր հանրային սննդի հաստատություններում… Արսեն Թորոսյանը՝ ՆՈՐ ՈՐՈՇՄԱՆ մասին

Մարտի 15-ից բոլոր հանրային սննդի հաստատություններում… Արսեն Թորոսյանը՝ ՆՈՐ ՈՐՈՇՄԱՆ մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է․ «2022թվականի մարտի 15-ն է։ Այսօրվանից բոլոր հանրային սննդի

հաստատություններում ար գելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը՝ ՀՀ-ն դասելով քաղաքակիրթ երկրների շարքին, որոնք ջանք են գործադրում առավել առողջ միջավայր ապահովելու համար։ Առավոտյան

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ այցելեցինք սրճարան, որ դիտարկենք օրենքի աշխատանքը և կարող ենք փաստել, որ առնվազն էստեղ այն աշխատում էր։ Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին օգնել մեզ

աշխատացնել օրենքը՝ պահանջելով մաքուր օդ բոլոր հաստատություններում։ Հ.Գ. բնականաբար մեր շուրջը և մեր երկրում կան բազում ուրիշ խնդիրներ, այս հարցից ավելի կամ պակաս կարևոր, սակայն բոլոր հարցերով էլ պիտի զբաղվենք»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *